Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը․ MediaHub.am
ՔաղաքականՄայր Տաճարի վերաօծմանը կմասնակցի նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ավինյանը չի կարող մասնակցել Մայր Տաճարի վերաօծմանը, քանի որ այդ օրերին` սեպտեմբերի 28-29, աշխատանքային այցով լինելու է արտերկրում, մասնավորապես` չինական Ցինդաոյում, որը նախորդ տարի դարձավ Երևանի քույր քաղաք:
Նշենք, որ քաղաքապետարանից արդեն իսկ պատվիրակություն մեկնել է Չինաստան. սեպտեմբերի 17-26 քաղաքային իշխանության մի շարք ներկայացուցիչներ մեկնել են ՉԺՀ` վերապատրաստման:
Ինչ վերաբերում է Ավինյանին, ապա նրա այցը քույր Ցինդաո հետաձգվել է:
Ուստի, այլևս ոչ մի խանգարող հանգամանք չկա, որ Երևանի քաղաքապետը չկարողանա մասնակցել Մայր Տաճարի վերաբացմանը: Հատկապես, երբ արդեն հայտնել ենք, որ Փաշինյանն էլ է մտքափոխվել և մասնակցելու է Մայր Տաճարի բացմանը: