Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Ժորա Ա-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորանների» սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ավտոմեքենան դարձի բերեցին, որը քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: