Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

Ավինյանը հերքում է անհերքելին, որպեսզի առաջ բրդի իր քաղաքաշինական ծրագրերը․ բնապահպան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց, որ լեգենդը, թե Երևանում օդի որակը շատ վատն է, քաղաքապետարանի 117 սարքերը հերքում են։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ երկու պետական մարմին՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և քաղաքապետարանը տարբեր տվյալներ են տալիս օդի որակի մասին։ Քաղաքապետի գնահատմամբ՝ այս իրարամերժությունն ամենամեծ խնդիրն է:

Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ քաղաքապետը չունի մասնագիտական կրթություն այս առումով և չի կարող հստակ տվյալներ ներկայացնել, թե հիդրոմեդ ծառայությունը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որոնք շատ մասնագիտացված են այս խնդրում, և որտեղ լուրջ մասնագետներ են աշխատում, սխալ տվյալներ են ներկայացնում։

«Տարիներ շարունակ այս տվյալները եղել են։ Ուղղակի՝ այնպես է ստացվել, որ նախկինում դրա մասին այդքան չեն խոսել։ Բայց հենց մասնագետները նշել են, որ օդի աղտոտվածության առումով՝ իրավիճակը քանի գնում՝ վատթարանում է։

Հիմա բացարձակ մասնագիտական տվյալներով՝ մարդիկ ներկայացնում են այն, ինչ իրականում կա։

Համոզված չեմ, որ քաղաքապետարանի սարքերը նորմալ վիճակում են։ Հնարավորություն կա այդ սարքերը տեխնիկական փոփոխության ենթարկել։ Քաղաքացին սովորական մարդ է, մտնում է, նայում, ասում է՝ սա նորմա է, տեսեք՝ սարքը նորման է ցույց տալիս; Բայց ո՞վ պիտի ստուգի՝ իրենք այդ սարքին ձեռք են տվե՞լ, թե՞ ոչ։ Դա պիտի մասնագետ լինի։ Այնպես որ՝ քաղաքապետը չի կարող մեզ հակառակը համոզել, որովհետև բոլորն էլ հասկանում են՝ մեր քաղաքի վիճակը բավականին վատ է»,- ասաց նա։

Ադամյանի պնդմամբ՝ քաղաքապետն այս քայլով փորձում է այնպես անել, որ Երևանում շարունակվեն քաղաքաշինական ծրագրերը և կանգ չառնեն շինարարական աշխատանքները։

«Քաղաքապետարանը փորձում է առաջ բրդի իր քաղաքաշինական ծրագրերը, այն ծրագրերը, որոնք կիսատ են մնացել, որովհետև եթե այսպես շարունակվի, և հիդրոմեդ ծառայությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնեն տվյալներ, որոնց համաձայն այսպիսի կրիտիկական վիճակում ենք մենք, ապա հնարավոր է, որ կստեղծվեն լծակներ այս շինարարական բումը քաղաքում կանգնեցնելու։ Եվ որպեսզի այդ շինարարական բումը քաղաքում չկանգնի, և անեն այն, ինչ ուզում են, տան բազմաթիվ շինթույլտվություններ, նման բան են հայտարարում։

Եվ ասեմ՝ բոլորովին վերջերս, շինարարական ընկերության անունը չեմ հիշում, բայց ինչքանով ես եմ տեղեկացված, այդ ընկերությունը քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի, թե քաղաքաշինության կոմիտեի մասնագետին 80 մլն դրամ կաշառք է առաջարկել։ Սա պաշտոնական տվյալներ են, ուղղակի այնտեղ չի նշվում, թե ում է առաջարկվել։ Բռնել են և՛ կաշառք տվողին, և՛ վերցնողին»,-մանրամասնեց Ադամյանը։

Բնապահպանի գնահատմամբ՝ կոռուպցիան շատ բարձր մակարդակի վրա է։ Այդ պատճառով քաղաքապետը փորձելու է բոլոր միջոցներով հերքել քաղաքում առկա այս անելանելի իրավիճակը։

«Ամբողջը կոռուպցիայի հետ է կապված։ Քաղաքապետարանը չի ուզում ընդունել այն, ինչ ասում են մասնագետները։ Չեմ ուզում մեր գործընկերներին վատաբանեմ, ուղղակի՝ չեմ զարմանա, եթե մի ամիս հետո ստիպեն հիդրոմեդ ծառայությանը և ՇՄՆ-ին ասել, որ սխալվել են։

Եթե հիդրոմեդ ծառայությունն իրեն հարգում է, ապա պետք է հանդես գա հերքումով։ Սա մեղադրանք է իր հասցեին։ Նա պետք է խոսի, եթե, իհարկե՝ վերևներից թույլ տան»,- եզրափակեց բնապահպանը։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանից։ Սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի հետ։ Աշխատակիցը նշեց, որ մեզ հետ կապ կհաստատեն ընդմիջումից հետո։ Սակայն մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեցին։

Նշենք՝ ավելի վաղ մասնագետները հայտնել են, որ Երևանում վերջին ամիսներին օդում փոշու բաղադրությունը գերազանցել է թույլատրելիի շեմը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված