Ալիևը հայտարարել է, թե Հայաստանում «ռևանշիստական» ուժեր կան
«Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում»,- Միլլի մեջլիսի նիստում իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Սրանք միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն։ Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով ու երազանքներով են ապրում։ Բառերով այլ բան են ասում, բայց իրենց գործերը, քաղաքականությունը լրիվ հակառակ պատկերն են ստեղծում։ Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների հետ։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումը, որը գործառական նշանակություն չունի։
Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, նշանակում է՝ մեր նկատմամբ նրանց տարածքային նկրտումները դեռ կան»,-հայտարարել է Ալիևը։