Չիլիում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չիլիում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:
Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով՝ 02։36-ին (Երևանի ժամանակով՝ 06:36-ին), 161 հազար մարդ բնակչությամբ Կոկիմբո քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնը ընկած է եղել 38 կիլոմետր խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։