Հայ հեծյալը Թբիլիսիում մասնակցել է աշխարհի գավաթի որակավորման փուլին
Թբիլիսիում օրերս կայացել է ձիասպորտի Աշխարհի գավաթի որակավորման փուլը՝ CSI1*, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանը՝ Սպեկտրալ նժույգով:
Նա հաղթահարել է 140 սմ բարձրությամբ արգելքները և զբաղեցրել մրցանակային 6-րդ հորիզոնականը։