Թաթոյան. Չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն մարդիկ, ովքեր իրենց անձնական ու քաղաքական շահերը պետական շահերից բարձր են դասում
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է կարճ տեսահոլովակ՝ գրելով.
«Հայաստանի անկախության պատմության հատկապես վերջին շրջանի գլխավոր դասերից է. երբեք չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն մարդիկ, ովքեր իրենց անձնական ու քաղաքական շահերը պետությունից ու պետական շահերից բարձր են դասում։ Շնորհավո՛ր Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձը»։