«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ» «Հրապարակ». Աննա Գրիգորյանի եղբորն ազատել են աշխատանքից «Հրապարակ». Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել. «Փաստ» «Ժողովուրդ». Առաջին կարգի մասնագետից` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ի՞նչ է հայտարարագրել Սարգիս Թորոսյանը Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ» «Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ» Քանյե Ուեսթը որքան հնարավոր է շուտ երեխա է ցանկանում կնոջից՝ Բիանկա Սենսորիից Հակամարտություն չկա միայն գերեզմանում. Ֆրեդերիկ Պետիտ Քրեյգ Դեվիդը «Հայա»-ի շրջանակում համերգով հանդես կգա Երեւանում Ադրբեջանից սպառնում են՝ եթե Փաշինյանը չգնա COP-29-ին, ապա «ՀՀ-ի գոյությունը հարցականի տակ է» 

Ներողություն բոլոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կգործենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ.

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Այն ժամանակ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ պետություն:

Այդ օրվանից մեր երկիրն անցել է բազում փորձությունների միջով՝ պատերազմներ, հազարավոր զոհեր, շրջափակում, տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, արտագաղթ, որոնց հետևանքով մենք ավելի առարկայորեն հասկացանք, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր, և այդ հարցին մենք պետք է պատասխանենք ոչ միայն ընտրական տեղամասում քվեաթերթիկի վրա նշում անելով, այլև մեր վարքով, բարքով ու գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա:

Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն:

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Անկախության հանրաքվե է: Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր: Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) և հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) և կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) և աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) և օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ:

Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է:

Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսովԵրկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»«Հրապարակ». Աննա Գրիգորյանի եղբորն ազատել են աշխատանքից«Հրապարակ». Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառիԶբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել. «Փաստ»«Ժողովուրդ». Առաջին կարգի մասնագետից` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ի՞նչ է հայտարարագրել Սարգիս ԹորոսյանըՈվքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»Ինչու՞ երիտասարդ տղամարդիկ չեն ցանկանում հանդիպել իրենց տարիքի կանանց հետ Հայտնի է դարձել, թե ով կարող է և պետք է անսահմանափակ քանակությամբ խոզի ճարպ ուտել Քանյե Ուեսթը որքան հնարավոր է շուտ երեխա է ցանկանում կնոջից՝ Բիանկա ՍենսորիիցՀայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառինԹրամփի ընտրվելուց հետո Կիպրոսի հարցում սպասվում է զգուշավոր լավատեսություն‎ Հակամարտություն չկա միայն գերեզմանում. Ֆրեդերիկ Պետիտ«Ժամանակի իզուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին Քրեյգ Դեվիդը «Հայա»-ի շրջանակում համերգով հանդես կգա ԵրեւանումԻսրայելի օդուժը Լիբանանում հողին է հավասարեցրել փախստականներով բնակեցված շենքը, կա 28 զոհ Ադրբեջանից սպառնում են՝ եթե Փաշինյանը չգնա COP-29-ին, ապա «ՀՀ-ի գոյությունը հարցականի տակ է»Մասկը դարձել է Թրամփի ապագա վարչակազմի առանցքային դեմքերից մեկըՊարտադրված խաղաղության գործընթաց է, որը ծառայում է վերնախավերի, ոչ թե ամբողջ հասարակության շահերին.BBC ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին«Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պՉեխիան Հայաստանին է փոխանցել Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները Մեծամորի համայնքապետարանը շուրջ 5,5 մլն դրամի հանգիստ է կազմակերպել ԱղվերանումՌուսաստանը հայտնել է, որ Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը մոտ 85 հազարով կրճատվել է Իսրայելը հասկացրել է, Ադրբեջանի հետ «ներդաշնակորեն» օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ հավաքականին․ Բարսեղյանը մկանային վնասվածք ունի ՄԻՊ չկա, անգամ եթե նշանակած մարդ կա այդ պաշտոնին,միևնույն է զբաղվող չկա. Վահե ՄովսիսյանԱլիևի էթնիկ զտումները կոծկող Միշելը գալիս է Բաքու և մաքրում Ադրբեջանի հանցագործությունները Մեկ տարվա ապօրինի բանտարկությանս ընթացքում 0 անգամ ինձանով ու իմ իրավունքներով հետաքրքրված ՄԻՊ-ը այսօր հայտարարել է, որ Հայաստանի լավագույն իրավաբանն. ՄալյանԳրետա Թունբերգը կոչ է արել ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների առջև Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել Մարտիրոսյան Ճոխ ամանորյա փարթի՝ Երևանի քաղաքապետարանի համարՎարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարԱյս տարվա ընթացքում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել․ 2 մահ է արձանագրվել․ ՔԿՄեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 4576 խախտում, մարզերում՝ 15280 Ռուսաստանը կարծում է՝ եվրասիական տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները․ Լավրով Ադրբեջանը չի նայում թե ով է ԱՄՆ նախագահ, մի անգամ Թրամփի օրոք է հարձակվել, մի անգամ Բայդենի. Սարգսյան (տեսանյութ)Թբիլիսիում բողոքի ակցիա է մեկնարկել․ մասնակցում են եվրոպական երկրներից ժամանած պաշտոնյաներՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը հանդիպել է լրագրողների հետՎեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք»Ինչպե՞ս են մարդիկ գնահատում Ավինյանի գործունեությունը. հարցում ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը հոկտեմբերին աճել է՝ գրանցելով տարվա ամենամեծ գնաճըԿանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել ՔՊ-ն որոշել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել ԲԴԽ անդամի պաշտոնումՇառլ Միշելը COP29 համաժողովի շրջանակում Ալիևի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀոսանքազրկման պատճառով ուսուցիչները չեն ներկայացրել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում Նախագահի` հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըԴեսպաններին հանձնվելու են նամակներ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ․Ավետիսյան Որքանո՞վ է վտանգավոր սուր շնչառական վարակը. Ռոմելլա Աբովյանի մեկնաբանությունը
Ամենադիտված