Պատրաստ ենք ներկայացնել Ռուբեն Վարդանյանի շահերը ՀՀ դատարաններում. Սոս Հակոբյան
Հաշվի առնելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին իշխանական հորդաների կողմից դրսևորվող անբարոյականությունը՝ մեր փաստաբանական գրասենյակի անունից հայտնում եմ պատրաստակամություն pro bono հիմունքներով ներկայացնել պարոն Վարդանյանի շահերը ՀՀ դատարաններում՝ իր պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հարցերով։
Ինքս ծանոթ չեմ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների, հարազատների հետ, բայց այս հրապարակային դիմումին արձագանքելու պարագայում կարող ենք քննարկել մնացած տեխնիկական հարցերը։
Փաստաբան Սոս Հակոբյան