Վլադիմիր Պոզները վերադառնում է ռուսական «Առաջին ալիք»
Հաղորդավար Վլադիմիր Պոզները վերադառնում է ռուսական «Առաջին ալիք» նոր շոու ծրագրով, որը կոչվելու է «Թուրքական տետր»։ Այս մասին հայտարարել է «Առաջին ալիքի» ղեկավար Կոնստանտին Էրնստը։ Նորացված ստուդիայով եթեր կվերադառնա նաեւ Դմիտրի Բորիսովի «Թող խոսեն» ծրագիրը։ Գրում է Հրապարակը։
Մոտ մեկ շաբաթ առաջ, ի դեպ, Պոզները հարցազրույց էր տվել Forbes-ին եւ ասել, որ երազում է վերադառնալ հեռուստաեթեր, սակայն չի կարծում, որ դա տեղի կունենա։ Նաեւ ասել էր, որ իր թիմով ութ մասից բաղկացած մեծ ֆիլմ է նկարահանել Թուրքիայի մասին, որն արդեն հանձնել են «Առաջին ալիքին»։ Ի դեպ, Պոզների հեղինակային հաղորդաշարը ռուսական «Առաջին ալիքի» եթերից դուրս էր եկել ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին։