Մարկ Ցուկերբերգը «կոտրել է» իր 7-ամյա դստեր երազանքը
Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը «կոտրել է» իր 7-ամյա դստեր երազանքը. նա Acquired podcast-ում բացահայտել է, որ իր դուստրը մի անգամ իրեն ասել է, որ, երբ մեծանա, ցանկանում է նմանվել Թեյլոր Սվիֆթին:
«Մենք նրան տարանք Թեյլոր Սվիֆթի համերգին, եւ նա ասաց. «Գիտե՞ս, հայրիկ, ես ուզում եմ նմանվել Թեյլոր Սվիֆթին, երբ մեծանամ»,-պատմել է Ցուկերբերգը,-«Ես ասացի. «Բայց դու չես կարող: Սա քեզ հասանելի չէ»: Նա մտածեց այդ մասին և պատասխանեց. «Լավ, երբ ես մեծանամ, ես ուզում եմ, որ մարդիկ ցանկանան նմանվել Ավգուստա Չան Ցուկերբերգին»,- շարունակել է Ցուկերբերգը, «Եվ ես մտածեցի. «Իհարկե, այո»:
Ցուկերբերգը Սվիֆթի եւ նրա երաժշտության երկրպագու է։ Թեեւ նրանք տեխնոլոգիայի եւ երաժշտության տարբեր աշխարհներից են, Ցուկերբերգն ու Սվիֆթը ընդհանուր բան ունեն: Նրանք երկուսն էլ միլիարդատերեր են եւ կառուցել են իրենց կայսրությունները։
Հոկտեմբերին Bloomberg-ը հայտնել էր, որ Սվիֆթը պաշտոնապես հասել է միլիարդատիրոջ կարգավիճակին՝ իր ռեկորդային Eras Tour-ի կոմերցիոն հաջողությունից հետո: