Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումներին. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի մեկնաբանությունները կեղտաբիծ են բրիտանական արտաքին քաղաքականության վրա: Գրում է news.am-ը։
«Լամին հավանություն է տվել էթնիկ զտմանը (Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ - խմբ.)»,- սոցցանցերում գրել է ամերիկացի կոնգրեսականը։
Հիշեցնենք՝ բրիտանացի նախարարը օրերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը «տարածքների ազատագրում» էր անվանել։