«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ» Քանյե Ուեսթը որքան հնարավոր է շուտ երեխա է ցանկանում կնոջից՝ Բիանկա Սենսորիից Հակամարտություն չկա միայն գերեզմանում. Ֆրեդերիկ Պետիտ Քրեյգ Դեվիդը «Հայա»-ի շրջանակում համերգով հանդես կգա Երեւանում Ադրբեջանից սպառնում են՝ եթե Փաշինյանը չգնա COP-29-ին, ապա «ՀՀ-ի գոյությունը հարցականի տակ է» Մասկը դարձել է Թրամփի ապագա վարչակազմի առանցքային դեմքերից մեկը ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին Մեծամորի համայնքապետարանը շուրջ 5,5 մլն դրամի հանգիստ է կազմակերպել Աղվերանում Մեկ տարվա ապօրինի բանտարկությանս ընթացքում 0 անգամ ինձանով ու իմ իրավունքներով հետաքրքրված ՄԻՊ-ը այսօր հայտարարել է, որ Հայաստանի լավագույն իրավաբանն. Մալյան Ճոխ ամանորյա փարթի՝ Երևանի քաղաքապետարանի համար Վարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար Այս տարվա ընթացքում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել․ 2 մահ է արձանագրվել․ ՔԿ 

Պարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿ

Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի» «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող «HOWO SINOTRUK» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրա հետևանքով «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր բժշկական կենտրոն», իսկ «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էին: Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում ստացված տվյալների հիման վրա որոշում էր կայացվել «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Կ.Ա.-ի նկատմամբ, ով նշված տրանսպորտային միջոցի սեփականատերն է, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առգրավումներ:

Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոպատահարի ժամանակ «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Կ.Ա.-ն, ով դեպքի պահին գտնվել է ավտոմեքենայում, այլ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ նրա ընկերը՝ Ա.Հ.-ն, ով դեպքից հետո լքել է ավտոպատահարի վայրը և դիմել փախուստի:

Ստացված փաստական տվյալները հիմնավորվել են նաև դատագենետիկական փորձաքննության եզրակացություններով, համաձայն որոնց՝ վերջինիս ԴՆԹ բնութագիրը համապատասխանում է «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված արնանման հետքից ստացված անձի ԴՆԹ բնութագրին, իսկ դեպքի վայրի, դրան հարակից տարածքում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրության զննությամբ երևում է, որ Ա.Հ.-ն, արնաթաթախ մտնելով ինչ-որ շինություն, զանգահարում է ինչ-որ անձի և օգնության կանչում, այնուհետև ներկաներից պահանջում է սրբիչ՝ արյունը մաքրելու համար:

Դեպքից ամիսներ անց վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան միջնորդության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:

Նախաքննության ընթացքում պարզվել են երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի պատճառները:

Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված ապացույցների՝ դեպքի օրը՝ 2024թ․ փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Ա.Հ.-ն իր կողմից վարած «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցով նույն քաղաքի Վարդավառի հրապարակի ուղղությամբ ընթանալիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջները, նշված ավտոմեքենայով հատել է ճանապարհի հանդիպակաց ուղղությունները միմյանցից առանձնացնող զույգ հոծ գծանշումը և, ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է հանդիպակաց ուղեմասով երթևեկող «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենային՝ այդ կերպ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի մահը:

Հաշվի առնելով, որ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող նոր փաստեր՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2024թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում մահվան ելքով ավտոպատահարի իրական մեղավորը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»Ինչու՞ երիտասարդ տղամարդիկ չեն ցանկանում հանդիպել իրենց տարիքի կանանց հետ Հայտնի է դարձել, թե ով կարող է և պետք է անսահմանափակ քանակությամբ խոզի ճարպ ուտել Քանյե Ուեսթը որքան հնարավոր է շուտ երեխա է ցանկանում կնոջից՝ Բիանկա ՍենսորիիցՀայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառինԹրամփի ընտրվելուց հետո Կիպրոսի հարցում սպասվում է զգուշավոր լավատեսություն‎ Հակամարտություն չկա միայն գերեզմանում. Ֆրեդերիկ Պետիտ«Ժամանակի իզուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին Քրեյգ Դեվիդը «Հայա»-ի շրջանակում համերգով հանդես կգա ԵրեւանումԻսրայելի օդուժը Լիբանանում հողին է հավասարեցրել փախստականներով բնակեցված շենքը, կա 28 զոհ Ադրբեջանից սպառնում են՝ եթե Փաշինյանը չգնա COP-29-ին, ապա «ՀՀ-ի գոյությունը հարցականի տակ է»Մասկը դարձել է Թրամփի ապագա վարչակազմի առանցքային դեմքերից մեկըՊարտադրված խաղաղության գործընթաց է, որը ծառայում է վերնախավերի, ոչ թե ամբողջ հասարակության շահերին.BBC ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին«Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պՉեխիան Հայաստանին է փոխանցել Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները Մեծամորի համայնքապետարանը շուրջ 5,5 մլն դրամի հանգիստ է կազմակերպել ԱղվերանումՌուսաստանը հայտնել է, որ Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը մոտ 85 հազարով կրճատվել է Իսրայելը հասկացրել է, Ադրբեջանի հետ «ներդաշնակորեն» օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ հավաքականին․ Բարսեղյանը մկանային վնասվածք ունի ՄԻՊ չկա, անգամ եթե նշանակած մարդ կա այդ պաշտոնին,միևնույն է զբաղվող չկա. Վահե ՄովսիսյանԱլիևի էթնիկ զտումները կոծկող Միշելը գալիս է Բաքու և մաքրում Ադրբեջանի հանցագործությունները Մեկ տարվա ապօրինի բանտարկությանս ընթացքում 0 անգամ ինձանով ու իմ իրավունքներով հետաքրքրված ՄԻՊ-ը այսօր հայտարարել է, որ Հայաստանի լավագույն իրավաբանն. ՄալյանԳրետա Թունբերգը կոչ է արել ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների առջև Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել Մարտիրոսյան Ճոխ ամանորյա փարթի՝ Երևանի քաղաքապետարանի համարՎարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարԱյս տարվա ընթացքում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել․ 2 մահ է արձանագրվել․ ՔԿՄեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 4576 խախտում, մարզերում՝ 15280 Ռուսաստանը կարծում է՝ եվրասիական տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները․ Լավրով Ադրբեջանը չի նայում թե ով է ԱՄՆ նախագահ, մի անգամ Թրամփի օրոք է հարձակվել, մի անգամ Բայդենի. Սարգսյան (տեսանյութ)Թբիլիսիում բողոքի ակցիա է մեկնարկել․ մասնակցում են եվրոպական երկրներից ժամանած պաշտոնյաներՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը հանդիպել է լրագրողների հետՎեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք»Ինչպե՞ս են մարդիկ գնահատում Ավինյանի գործունեությունը. հարցում ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը հոկտեմբերին աճել է՝ գրանցելով տարվա ամենամեծ գնաճըԿանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել ՔՊ-ն որոշել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել ԲԴԽ անդամի պաշտոնումՇառլ Միշելը COP29 համաժողովի շրջանակում Ալիևի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀոսանքազրկման պատճառով ուսուցիչները չեն ներկայացրել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում Նախագահի` հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըԴեսպաններին հանձնվելու են նամակներ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ․Ավետիսյան Որքանո՞վ է վտանգավոր սուր շնչառական վարակը. Ռոմելլա Աբովյանի մեկնաբանությունըՄոնրեալում COP29-ի դեմ բողոքի ակցիա է անցկացվելՆախագահ Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է կատարվելՌԴ Դաշնության Խորհրդի փոխնախագահը կժամանի Հայաստան «ՔՊ-ի իրական խոստումները» ՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ) Բելառուսը պաշտոնապես դարձել է ԲՐԻԿՍ-ի գործընկերCOP29-ը՝ Ադրբեջանում․ ինչո՞ւ են մի շարք պետություններ ներկայացել ցածր մակարդակի պատվիրակություններով 14-ամյա երեխան «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված