«Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո «Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում 

Այս տարի ընդունվել է 5 ուսանող, որից 2-ը զորակոչվել է բանակ. Hraparak.am

Hraparak.am-ը գրել է.

Հարցազրույց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի հետ

- Ես այստեղ չէի լինի, եթե Ձեր ղեկավարած ֆակուլտետում երկար տարիներ դասավանդած պրոֆեսորներ Մաքսիմ Մանասյանը եւ Թրահել Վարդանյանը չահազանգեին ֆակուլտետում տիրող ծանր իրավիճակի մասին։ Նրանց խոսքով՝ Աշխարհագրության ֆակուլտետը ծանր վիճակում է, ինչի ապացույց է թերեւս նաեւ այն, որ Երկրաբանության բաժինն այս տարի ունի ընդամենը 3 ուսանող։ Որքա՞ն ժամանակ է, որ այս ֆակուլտետի դեկանն եք, եւ ինչո՞վ է պայմանավորված, որ ֆակուլտետն այս վիճակում է։

- Ձեր նշած անձանց հարցազրույցներն անակնկալ չէին ինձ համար։ Այս անձինք իրենց անձնական խնդիրներն են փորձում լուծել՝ ներքաշելով ամբողջ ֆակուլտետն այդ պատմությունների մեջ, որն ինձ համար անընդունելի է։ Չէի սպասում, որ նրանք նման բան կասեն այն ժամանակ, երբ ես եմ դեկանը, որովհետեւ շփումների ընթացքում այդ անձինք ինձ ասել են, որ վստահում են, ֆակուլտետը լավ ձեռքերում է եւ այլն։ 

- Հարցազրույցների ժամանակ նրանք նշել են, որ ֆակուլտետը կործանման է տարել նախկին դեկան Մարատ Գրիգորյանը, որի պատճառով Մանասյանը եւ Վարդանյանն այլեւս չեն դասավանդում ԵՊՀ-ում։ Պրոֆեսորները նշում են, որ դիմել են՝ կրկին դասավանդելու խնդրանքով, սակայն ֆակուլտետը դասաժամեր չի տրամադրում։ Ինչո՞ւ, Ձեզ պե՞տք չեն փորձառու պրոֆեսորներ։

- Ենթադրում եմ, որ դասաժամեր չստանալու համար են տվել նման հարցազրույց, իսկ Թրահել Վարդանյանն էլ ֆակուլտետի դեկանի ընտրության մասնակցության հայտ էր ներկայացրել։ Վերջին պահին նա հանեց իր թեկնածությունը։ Այո, հանդիպել եմ նրանց հետ, ցանկություն են հայտնել գալ եւ «փրկել» ֆակուլտետը։ Ես նրանց տեսնում եմ ասպիրանտական ղեկավարների դերում, այդ առաջարկն էլ արել եմ։ 

- Ինչո՞ւ պրոֆեսորներին թույլ չեք տալիս մտնել լսարան։

- Մենք նոր կուրս ենք վերցրել, ավելի երիտասարդացման պրոցես է գնում, եւ այս տարի փորձել ենք իրականացնել։ Ավելի երիտասարդ կադրեր, մեկ-երկու առարկաներով ներառել ենք մեր նոր կրթական ծրագրերի մեջ։ Ինձ գրավում են ավելի երիտասարդ կադրերը։ Ձեր նշած անձանց ես տեսնում եմ ավելի ավագների՝ ասպիրանտների պատրաստման դերում։ Ես նման առաջարկ արել եմ, նրանք ասում են՝ պարտադիր ամենաքիչը 0,25 դրույքով պետք է գան ֆակուլտետ՝ դասավանդելու։ Այս պահի դրությամբ ֆակուլտետն այդպիսի հնարավորություն չունի։ 

- Պրոֆեսորներին փոխարինում եք երիտասարդ կադրերով, ինչո՞ւ` երիտասարդներն ավելի՞ն գիտեն, քան պրոֆեսորները, ի՞նչ սկզբունքով եք այդ որոշմանը եկել, կարեւորել եք տարի՞քը, թե՞ գիտելիքը։

- Ինչ-որ բան փոխելու մոտեցումն ենք որդեգրել։ Մեր գործընկերների մի կարծիքի հետ համաձայն եմ՝ փոփոխություններն այս ֆակուլտետում շատ կարեւոր են՝ սկսած բովանդակային կրթական համակարգից մինչեւ միջավայրի փոփոխություն։ Մենք հնարավորություն ենք տալիս ավելի երիտասարդ կադրերի։ Բացի այդ, ժամերի խնդիր ունեն նաեւ ներկայիս դասախոսները, հեշտ չէ մեկից ժամ վերցնել, տալ մյուսին։ 

- Ճի՞շտ է, որ ֆակուլտետում 3 հոգի է սովորում, ընդունելություն չկա, ի՞նչն է պատճառը։

- Նման բան չկա, ամեն կուրսում ունենք 6-7 ուսանող։ Ֆակուլտետում կա 4 մասնագիտություն՝ աշխարհագրություն, երկրաբանություն, քարտեզագրություն կադաստրային գործ եւ սերվիս։ Խնդիր ունենք Երկրաբանություն եւ Աշխարհագրություն բաժիններում։ Հոկտեմբերին լրանում է իմ դեկանության 1 տարին։ Այն հսկայական աշխատանքը, որ մեր թիմով կարողացել ենք անել, բերել է նրան, որ այս տարի մագիստրատուրայում ընդունելությունը գերազանցել է նախատեսված շեմը։ 

- Ֆակուլտետը քանի՞ ուսանող ունի, այդ թիվը Ձեզ համար գոհացուցի՞չ է։

- Ֆակուլտետն ունի 630 ուսանող, բնականաբար, չի կարող բավարարել։ Այս տարի ընդունելությունը ցածր է «Աշխարհագրություն» եւ «Երկրաբանություն» մասնագիտությունների գծով։ Այս տարի ընդունվել է 5 ուսանող, որից 2-ը զորակոչվել է բանակ։ Իրազեկման խնդիր կա, բարձր դասարանի աշակերտները տեղյակ չեն, թե ինչ բան է «Երկրաբանություն» մասնագիտությունը։ Այս տարի բարձր մակարդակով կազմակերպեցինք ամառային ճամբարներ, թիրախավորել ենք Սյունիքի մարզը։ Իհարկե, երկրաբանությունը միայն հանքարդյունաբերությունը չէ, բայց շեշտը դրեցինք դրա վրա։ Երկարատեւ աշխատանք է, եւ վստահ եմ՝ արդյունք ենք ունենալու։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո «Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումը
Ամենադիտված