Կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց հետ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց հետ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Պատիվ ունեի հանդիպելու խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից: Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից, խոշտանգվել, բռնաբարվել են ադրբեջանական ուժերի կողմից: Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին», - գրել է Շերմանը։