ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն
սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին։ Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, կտրել արգելապատնեշը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։