Ինչ մեքենա է վարում Մարկ Ցուկերբերգը Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո Բեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտ Մարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներին Եկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին Պավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխային Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան Ավինյան Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չեն ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունեն Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլը Արտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ Չի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ Սրբազան 

Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար. Մնացականյանի ամուսնու հուշերը

Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, որ կյանքից վաղաժամ հեռացած սիրված դերասանուհի Լալա Մնացակայնաի ամուսինն է, պատմել է, թե ինչպես ստեղված «Իմ սիրտը Ձերն է» ներկայացումը։

«Հինգշաբթին ինձ համար տարիներ շարունակ եղել է ընկերներիս հետ հանդիպման օր․․․

․․․ԻՄ ՍԻՐՏԸ ՁԵՐՆ Է․․․

Մտա արվեստանոց, որ Լալային ինստիտուտ տանեմ: Հ1-ով «Ճանապարհ դեպի կրկես»-ն էին ցույց տալիս, պարանով էտյուդն էր էկրանին:

- Աշ ջան, անջատիր գնանք, դասից ուշանում եմ։
- Լալա, արի, մի հատ նայիր, էս Ենգիբարյանը մեկին-մեկ դու ես, արի մի բան նկարենք:
- Դրա ժամանակը չէ, գնացինք։
Ճանապարհին երկուսս էլ լուռ էինք, բայց երևում էր՝ էս միտքը երկուսիս էլ հանգիստ չէր տալիս։ Երեկոյան, դասից հետո երբ նստեց մեքենան, ես միանգամից սկսեցի.
- Արի Ենգիբարյանի մանրապատումները նկարենք, դու ռադիոյով կարդացել ես։
- Հոգնած, վրես հալ չկա, 5 ժամ հաչացել եմ, գնանք խելքի գամ՝ հետո, սովից կաղկանձում եմ։
Մտանք տուն՝ ամեն ինչ փոխվեց։
- Արդեն ուզում ես քնե՞լ:
- Ակնարկդ հասկացա:
- Ճիշտ չհասկացար, էսօր ի՞նչ էիր ասում, ի՞նչ նկարենք:
- Ենգիբարյանի մանրապատումները:
- Կարելի ա, գիտե՞ս, բայց ո՞նց:
- Որ ուզենանք՝ ոնցը կհայտնվի․․․
- Վաղը դասից հետո գնալու եմ մեր դասարանի Սուսոյի մոտ, աղջիկներով հանդիպում ենք, Մանեին դասից որ վերցնես, արի ինձ էլ վերցրու՝ տուն գանք։
Երբ Սուսանենց Այգեձորի տունը քողարկող գույնզգույն, կիսաժանգոտ, թիթեղե ավտոտնակների նեղ արանքից աղմուկով ու կչկչոցով, շարք կանգնած երևաց ջոկատը՝  Լալան, Սուսանը ու Նինան, ես հասկացա՝ Ենգիբարյան վիրուսը տարածվել էր։ Լալայի ոգևորությունը չթողեց, որ բան հարցնեմ։
- Սուսանը կգրի բառերը, Նինան՝ երաժշտությունը, մնում է մնացածը՝ գործիքավորումը, ձայնագրումը ու նկարահանումը։ Ընկերները որ խառնվում են գործին, անհնարինը դառնում է հնարավոր։

Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար։ Մյուս օրը արվեստանոց եկավ մեր ԸՆԿԵՐ Ստեփանը Շահինյանը։ Հենց իմացավ կլիպի մասին, Լալայի հետ անցան պլաստիկայի, շարժման փորձերին, իսկ մեր մյուս ԸՆԿԵՐ Հրանտը Վարդանյան սկսեց այդ պլաստիկան վերածել կադրերի ու վերջին շտկումներն անել։

Սուսաննան ու Նինան բերեցին բառերն ու երաժշտությունը, ոգևորությունը սահման չուներ, հարկավոր էր գումար ճարել գործիքավորման համար։ Մեր ԸՆԿԵՐԸ՝ Լալայի համադասարանցի Դավիթ Սարգսյանը, ամբողջ օլիգարխ շրջապատը իրար խառնեց։ Մի քանի օր հետո այդ հարցը լուծվեց Դավթի քավորությամբ: Գործիքավորումն էլ չուշացավ։ Երկու օրվա գիշեր-ցերեկ վոկալի փորձերից հետո Լալան ձայնագրեց երգը։ Մոտենում էր Ենգիբարյանի ծննդյան օրը, հարկավոր էր հասցնել։ Նկարահանումն ու հեռարձակումը հանձն առավ Հայկական 2-րդ հեռուստալիքը մեր լավ ԸՆԿԵՐՈՋ՝ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Մնում էր ես պայմանավորվեի մեր ավագ ԸՆԿԵՐՈՋ՝ կրկեսի գլխավոր ռեժիսոր Սոս Պետրոսյանի հետ: Նա այնքան արագ ամեն ինչ կազմակերպեց, որ երբ մեր ԸՆԿԵՐՈՋ՝ կլիպի ռեժիսոր Վարդան Պետրոսյանի հետ գնացինք նկարահանման վայրերը նայելու, կրկեսի Ենգիբարյանի անվան ստուդիայի սաները արդեն փորձեր էին անում։ Այ թե ինչ է նշանակում, երբ ընկեր համախոհները միանում են մի նպատակի համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ մեքենա է վարում Մարկ ՑուկերբերգըԼիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետոԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՄարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներինԵկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինՊավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխայինՄեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան ԱվինյանԱննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չենՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունենԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգՉի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ ՍրբազանՆեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքըԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացՄենք հրապարակում կլինենք այնքան, որքան՝ պետք է. հաղթանակը ձերն է լինելու. Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Իսրայելի կողմից մեկ տարի առաջ Ուկրաինային փոխանցված հարվածների մասին ահազանգման համակարգը չի գործելԻնչ ունեցվածք է հայտարարագրել ՍԴ դատավոր Սեդա ՍաֆարյանըՄիքայել սրբազանն իմ մասին էլ է խոսել, բայց դադարեցրեք վիրավորանքները. Բագրատ սրբազան (տեսանյութ)Դիանա Ղզրոյանը տրանսգենդերներից բացի մրցակցում է նաև Փաշինյանի հետ․ ուզում է հաջորդ վարչապետը լինելԲագրատ սրբազանի երթը թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարՍՏԻ ԴԱՏԱՎՈՐ․ ակցիայի մասնակիցները ՍԴ դատավորների նկարները պարզած գնում են Սահմանադրական դատարանԻրանից բոլոր թռիչքները չեղարկվել են«Միլթոն» արևադարձային փոթորիկը մոտենում է Ֆլորիդային և սպառնում վերածվել հզոր փոթորկիՍրբազանը քաղաքացիների հետ գնում է ՍԴՍրբազանը գնում է ՍԴ«Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». ՍրբազանՇվեդիայում կրակ են բացել առեւտրի կենտրոնումԴու՛րս եկեք փողոց. պատգամավորի կոչըՄիայն հեծանիվ քշել մնաց, ուրիշ բան չմնաց այս երկրում. քաղաքացի (տեսանյութ)Զելենսկու «հաղթանակի ծրագիրը», հավանաբար, կախված է կա՛մ ՆԱՏՕ արագացված մուտքից, կա՛մ անվտանգության երաշխիքներիցPR-ը կազմակերպողին ասել էր, կարող ես ինձանից ծեծված շան կերպար ստանաս. Մանուկյան (տեսանյութ)Չարիքը իր բոլոր ճիրաններով մեր կյանքում է. Բագրատ ՍրբազանԻմ խնդրանքն է բոլորին, որ մնան հարգանքի տիրույթում. Բագրատ սրբազան (տեսանյութ)Զինվորի պահած տարածքները հանձնում է մեր ղեկավարը. գրող (տեսանյութ)Սրբազանը` Հ1-ում հղած ուղերձի մասինՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքից#Ուղիղ. Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել. Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրելՄայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուրՍրբազանը` Աճապահյանի մասին հնչող վիրավորանքների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմԱյս իշխանությունը տարված է կամ հանցավոր անտարբերությամբ, կամ անտարբեր հանցագործությամբ. ՍրբազանՄարզմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթանակ է տարել թուրք մարզիկների նկատմամբ և ոսկե մեդալներ նվաճելՎրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերըՀանրահավաքին ընդառաջ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացել կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է Մոսկվա Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը «Փյունիկը» հաղթեց «Վանին» 3:1 հաշվով (տեսանյութ)Ահաբեկչություն՝ Իսրայելում․ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 10-ը
Ամենադիտված