Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

Մայր Տաճարի վերաօծման միջոցառումները խառնել են Սրբազանի պլանները. «Հրապարակ»

Քաղաքական

«Հրապարակ»-ը գրում է․ 

«Մայր տաճարի վերաօծման միջոցառումները խառնել են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի պլանները եւ կասկածի ու հուսահատության որդ գցել շարժման աջակիցների շրջանում։ Բանն այն է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կիրակի կայացած բազմամարդ հավաքից անմիջապես հետո պետք է տրվեր ակտիվ գործողությունների մեկնարկը, եւ հենց այդ նպատակով Բագրատ սրբազանը ՀՀԿ եւ ՀՅԴ ղեկավարություններին խնդրել էր՝ առնվազն երեք հազարական խմբերով ներկայանալ հավաքին եւ պատրաստ լինել, որ մի քանի օր հնարավոր է տուն չգնան, քանի որ «գործը սկսվում է»։  


Մեր տեղեկություններով՝ նախնական պլանով, հավաքից հետո պետք է շարժվեին Սահմանադրական դատարանի մոտ, շրջափակեին բարձր դատարանի շենքը՝ առաջիկա օրերին փակելով շենքի ելումուտը եւ թույլ չտալով, որ ՍԴ դատավորները մտնեն շենք՝ խափանելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը, հիշեցնենք․ այն Սահմանադրական դատարանում կքննվի այսօր։ 

Ռեսուրսակիր երկու ուժերը կազմ-պատրաստ ներկայացել են հավաքին, հատկապես ՀՀԿ-ի հատվածում գրեթե դատարկ աթոռ չկար, սակայն Համալիրի բեմահարթակից Սրբազանի հայտարարությունը, որ ակտիվ գործողությունները սկսվում են հոկտեմբերի 2-ից, շատերի համար սառը ցնցուղ է եղել։

«Հոկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,- հայտարարեց  նա՝ ասելով. «Այս շարժումը նոր է սկսվում, եւ եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է։ Այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ եւ համբերատար, ով պատրաստ է զոհաբերության եւ զրկանքների, որովհետեւ սա ճշմարտության համար պայքար է, եւ ոչ մեկը չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից»: Սակայն նախնական սցենարից հրաժարվելը որոշակի հիասթափություն է առաջացրել պայքարի կողմնակիցների շրջանում։

Կան տեղեկություններ, որ պլանները փոխելու եւ ակտիվ ակցիաները մի քանի օրով հետաձգելու Սրբազանի որոշման վրա ազդեցություն է ունեցել Մայր Աթոռի հորդորը, քանի որ հավաքից հաշված օրեր առաջ երկրի քաղաքական ղեկավարության այցի վերաբերյալ պատասխան են ստացել, եւ կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տվել է համաձայնությունը՝ մասնակցել մայր տաճարի վերաօծման արարողությանը: Սրանից Վեհափառն ու առաքելական եկեղեցին այնքան են հուզվել, որ, ըստ ամենայնի, խնդրել են Բագրատ սրբազանին՝ ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծել, չհարամել երկար սպասված արարողությունը եւ թույլ տալ, որ սեպտեմբերի 28-ից մեկնարկող՝ մի քանի օր տեւող միջոցառումները նորմալ անցկացնեն։ Ի դեպ, Սրբազանն իր խոսքում անգամ ակնարկեց այդ մասին, թե` Մայր Աթոռի արարողություններից հետո ենք սկսում ակտիվ պայքարը:

Ակնհայտ է, որ եկեղեցին որոշել է չեզոք դիրք գրավել, դրանով պայմանավորված էլ՝ քաղաքական վերնախավին մայր տաճարի վերաբացմանը մասնակցելու մասին հրավեր է ուղարկել, եւ շունչը պահած սպասում էին արձագանքներին։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս նպատակով էլ համաձայնել է ներկա գտնվել արարողություններին` պայքարի շարունակությունը կանխելու համար: Այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով էին անցած Ամանորին արգելել Վեհափառ հայրապետի ուղերձը հեռարձակել Հանրային հեռուստաալիքով: Դրան հաջորդեց Սարդարապատի հուշահամալիր բարձրանալու ճանապարհին Վեհափառին քաշքշելու եւ ստորացնելու ակցիան։ 
Ստացվում է, որ ոչ միայն եկեղեցին չի ուզում գնալ առճակատման եւ տարանջատվել է Բագրատ սրբազանի պայքարից, այլեւ ամեն ինչ անում է, որ ձախողի պայքարը: Եվ ինքը` Բագրատ սրբազանն էլ տեղի է տալիս դրան` հակառակ պարագայում չէր փոխի իր ծրագրերը` այդքան մարդու հուսախաբ անելով: Կամ էլ Համալիրի հավաքը պետք է հետաձգեր մի քանի օրով, որ նման խնդրի չբախվեր։ Մի բան ակնհայտ է, որ Սրբազանի ոչ միայն պլաններն են խառնվել, այլեւ այդ իրադարձությունները նրան դրել են ծանր ընտրության առաջ՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել մայր տաճարի վերաբացման միջոցառումներին, որին նաեւ, իր բնորոշմամբ` «նեռը»՝ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու: Բացարձակապես չի հասկացվի, եթե գնա-կանգնի Փաշինյանի կողքին, նույն տարածքում, իսկ դրանից մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին: Իսկ չգնալը կնշանակի չգնալ սեփական տան վերաբացմանը եւ խորացնել եկեղեցու հետ ունեցած հակասությունները»։
 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված