ՔՊ-ական նախկին պատգամավորի կինը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով փողոցն անցել է հետիոտնի համար չնախատեսված վայրից
ՀասարակությունՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում, իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով, վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է: Նշենք, որ տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։
Lurer.com-ի տեղեկություններով վրաերթը տեղի է ունեցել հետիոտնի համար չնախատեսված վայրում:
Նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ քննչական գործողություններ։