Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունը Մակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականը Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր Տան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ Մի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան 99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել 

Տեսչականն ու Հարկադիրը կապարակնքում են «Կեչառիս» հյուրանոցը՝ հանգստացողներին թողնելով դրսում (տեսանյութ)

Հասարակություն

MediaHub-ը գրում է.

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այսօր ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հետ մտել է Ծաղկաձորում գործող «Կեչառիս» հյուրանոցային համալիր, որ կապարակնքի հյուրանոցն ու դադարեցնի դրա աշխատանք։

«Կեչառիսը», հիշեցնենք, փոխկապակցված է ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ, որը վերջին շրջանում ակտիվացել է քաղաքականապես և Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հայտ է ներկայացրել։ 

MediaHub-ը կապ հաստատեց «Կեչառիսի» տնօրինության հետ, որտեղից մեզ ասացին, որ հյուրանոցը 2005 թվականից գործում է, և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիմա որոշում է կայացրել՝ կասեցնելու հյուրանոցի  գործունեությունը՝ պատճառաբանելով, որ հակահրդեհային անվտանգության նորմերը պահպանված չեն (խոսքը վերաբերում է սենյակներում տեղադրված սարքերին)։

«Բայց նշեմ, որ այդ սարքերի նորմատիվը վերաբերում է բացառապես նորակառույց հյուրանոցներին, Երևանում և Հայաստանում ոչ մի հին հյուրանոց էդ սարքերով ապահովված չէ։ Հյուրանոցը բողոքարկել է տեսչական մարմնի որոշումը, ընդ որում՝ դատարանը, առանց տեղյակ պահելու «Կեչառիսին», պատճառաբանելով, թե ինչ-որ տեխնիկական խնդիր է  եղել իրենց համակարգի հետ և ժամանակին չեն կարողացել ծանուցել, և այսօր անսպասելի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին ուղարկել է հյուրանոց, որ կապարակնքեն հյուրանոցը։ Ընդ որում, հյուրանոցում հանգստացողներ կան, հիմա պարտադրում են բոլոր հյուրերին դուրս գալ»,- ասացին մեզ «Կեչառիսից»։

ԴԱՀԿ ծառայությունից MediaHub-ին ասացին, որ իրենք ստացել են տեսչական մարմնի ղեկավարի որոշումը՝ համաձայն որի, պետք է ամբողջությամբ դադարեցվի Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում գտնվող օբյեկտի շահագործումը, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ 

«Երկրորդ կետով՝ ամբողջությամբ դադարեցնել «Կեչառիս հոթել» ՍՊ ընկերության աշխատանքները նշված հասցեում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Սույն որոշման ժամկետ սահմանել անհապաղ՝ ելնելով հանրային շահից»,- ասացին մեզ ԴԱՀԿ ծառայությունից։

Թե ինչ է լինելու հյուրերի հարցը, Հարկադիրից ասացին՝ հյուրերին առաջարկվել է տեղափոխվել այլ հյուրանոց, բայց չասացին՝ ում հաշվին, ով պետք է փոխհատուցի հյուրերի կրած վնասն ու անհարմարությունը։ 

Տեսչական մարմնից էլ ասացին, որ տեխնիկական հետազոտություն է իրականացվել «Կեչառիս» հյուրանոցային համալիրում, այնտեղ արձանագրվել է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների խախտումներ, տրվել է ժամանակ դրանք շտկելու համար, ու քանի որ սեղմ ժամկետներում չի ապահովվել այդ շտկելու գործընթացը, և Տեսչական մարմինը որոշում է կայացրել հյուրանոcի գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ, իսկ տեսչական մարմնի կայացրած որոշումն արդեն Հարկադիր կատարման ծառայությունը պետք է ապահովի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիԱրհեստական բանականության գործարանի տարածքում վերամբարձ կռունկի դիտաշտարակից ենթակապալառու աշխատակիցը ընկել է ու մահացելՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը
Ամենադիտված