Թրամփի ու Զելենսկու հանդիպումը չի կայացել․ ո՞րն է պատճառը
ՔաղաքականՉնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մտադրությանը՝ հանդիպել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, հանդիպումը չի կայացել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ամերիկացի նախկին առաջնորդի մերձավորների հայտարարությունների համաձայն՝ հանդիպման ցանկությունը փոխադարձ է եղել, սակայն Ուկրաինայի ղեկավարի՝ ԱՄՆ կատարած այցի պահին հնարավոր իրադարձության ժամկետներ չեն նշանակվել։