«Գլուխ գովել չլինի, հոտընկայս օվացիաների արժանացանք». Հայկ Պետրոսյանը՝ «Merci Charles» համերգի առաջին փուլի մասին
Ժամանց«Գնացինք Բելգիա և Ֆրանսիա, ընդհանուր առմամբ ունեցանք 6 համերգ: Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Merci Charles» շրջագայության 1-ին փուլն էր, մեծ շնոհակալության զգացողությամբ ենք վերադարձել»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:
«Համերգները, գլուխ գովել չլինի, բայց շատ լավ անցան, շատ ջերմ ընդունեցին: Հոտընկայս օվացիաների արժանացանք բոլոր համերգների ավարտին:
Այս համերգների հաջողության գրավականն էր առաջին հերթին Շառլ Ազնավուրի երգերը, և ֆենոմենալ տաղանդավոր երաժիշտների ներկայությունը՝ Վահագն Հայրապետյան, Դավ Գյոդակյան, Արման Մնացականյան և Դանիել Մելքոնյան:
Համերգի 1-ին փուլը կայացավ, հաջորդ կանգառը՝ հոկտեմբերին, կլինի Դուբայում և Աբու Դաբիում, որից հետո արդեն կմեկնենք Միացյալ նահանգներ՝ նոյեմբերին: Առաջ Աստված, հուսանք այս խառը ժամանակներում ամեն ինչ կստացվի»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Պետրոսյանը: