Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ. Թունյան Մեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին 28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը «Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն է հայտնաբերվել․ արտադրությունը կասեցվել է Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է․ նրա ձերբակալման նոր որոշում է կայացվել Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը․ զինվորներին պատժելու համար ստիպել էր վազել ճանապարհին Ինձ մոտ տպավորություն է, որ անմեղության կանխավարկածը տապալվում է. Վարդևանյան Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը «Ուժեղ Հայաստան»-ից Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Իրանի դեսպանն ու ՀՀ փոխնախարարը քննարկել են Արաքսի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումը Բաքվի Սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ 

Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» ՀԿ-ին պատկանող անշարժ գույքերի կադաստրային գործերը

Հասարակություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում գտնվող «Նկարիչ» ստեղծագործական տան, Երևան քաղաքի Բաղրամյան 3, Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող «Գրողների տան» և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գրողների ստեղծագործական տան հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ:

 

  1. «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով՝

Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի թիվ 2-244-2000 թվականի քաղաքացիական գործով 2000 թվականի սեպտեմբերի 22-ին կայացված վճիռը՝ «Հայ գրողների միության հայցը մասնակի բավարարելու և Բաղրամյան 3 հասցեի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքի 1999 թվականի մարտի 12-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին, այն դեպքում, երբ վկայակոչած վճռից նման իրավունք չի ծագել:

Բացի այդ, «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Վկայակոչած օրենքի հիմքով՝ Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքը 1990 թվականից համարվել է պետական սեփականություն և որևէ իրավական հիմքով այն չի փոխանցվել 1993 թվականի հուլիսի 4-ին Արդարադատության նախարարության կողմից գրանցված՝ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը, հետևաբար Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքը պետության տնօրինումից դուրս է եկել անհիմն:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող՝ 918,34 քմ մակերեսով շինության և 7763 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքը 1999 թվականի փետրվարի 26-ին գրանցելու հիմքում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի վարչության տարածքային մարմինը դրել է Սևանի շրջսովետի գործկոմի 1965 թվականի օգոստոսի 5-ի թիվ 16-ի նիստի արձանագրությունը, մինչդեռ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին: Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ստեղծագործական տան 7303,40 քմ ընդհանուր մակերեսով շինության նկատմամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 1998 թվականի հունիսի 24-ին գրանցել է «ՀՀ գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը՝ հիմք ընդունելով «ՀՀ գրողների միության» վարչության նախագահի 1998 թվականի մայիսի 27-ի գրությունը ՀՀ գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան ՀՀ գրողների միության հաշվեկշռում գտնվելու և վերջինիս սեփականությունը հանդիսանալու մասին: Նկատի ունենալով նշված գույքը «ՀՀ գրողների միություն» հասարակական կազմակերպությանը օտարելու վերաբերյալ իրավական հիմքերի բացակայությունը՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

  1. «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով՝

 

Հայաստանի նկարիչների միության խորհրդի նիստի 1995 թվականի օգոստոսի 22-ի թիվ 2 արձանագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված նիստում որոշվել է վաճառել Հայաստանի նկարիչների միության սեփականությունը հանդիսացող՝ կիսակառույց շենքերի համալիրը և որպես վաճառքի գումար սահմանել 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը: Դրա հիման վրա՝ «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև 1995 թվականի սեպտեմբերի 1-ին կնքվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16/1 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 4 կիսակառույց շինությունների և դրանց կից շինվածքների օտարման պայմանագիր: Այնուհետև, Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳ վարչության կազմած և վարչության պետի կողմից 1995 թվականի սեպտեմբերի 11-ին հաստատված թիվ 393 ակտով առաջարկվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող՝ ընդհանուր 3800,5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները վերցնել առաջնային գույքագրման՝ «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի անվամբ:

Նշված ակտի և Կողմերի միջև 1995 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված շինությունների առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ 3800,5 քմ մակերեսով կիսակառույց շինությունների նկատմամբ 1995 թվականի սեպտեմբերի 12-ին կատարվել է «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի սեփականության իրավունքի գրանցում և տրվել է թիվ 15713 սեփականության իրավունքի վկայական: Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Վկայակոչած օրենքի հիմքով՝ Նկարիչների միություն հասարակական կազմակերպության կողմից օտարված կիսակառույց շինությունները 1990 թվականին համարվել են պետական սեփականություն, իսկ կադաստրային գործում առկա չէ որևէ ապացույց պետության կողմից դրանք՝ 1990 թվականից հետո, վերոհիշյալ հասարակական կազմակերպությանն օտարելու վերաբերյալ: Ավելին, Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳ վարչության կազմած և վարչության պետի կողմից 1995 թվականի սեպտեմբերի 11-ին հաստատված թիվ 393 ակտի բովանդակությունից երևում է, որ նշված շինություններն առաջնային գույքագրում են անցել «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ին օտարվելուց հետո, ինչը ևս հաստատում է, որ օտարման պահին դրանք «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն պատկանել:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

Երևան քաղաքի Աբովյան 16 հասցեում գտնվող 2403.9 քմ մակերեսով շինության նկատմամբ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի թիվ 311 որոշման հիման վրա՝ 1999 թվականի ապրիլի 2-ին գրանցվել է «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը:

Գրանցման հիմքում դրված՝ Կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի թիվ 311 որոշման 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը ապահովել իրենց և իրենց ենթակայության պետական մարմինների, պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և վարձակալությամբ տրված կամ վարձակալված շենքերի, շինությունների ու տարածքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում և մինչև 1998 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել պետական գրանցման վկայականների պատճենները:

Հարկ է նշել, որ մինչ նշված որոշման ընդունումը՝ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով արդեն սահմանվել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Վկայակոչած իրավական ակտերի վերլուծությունից հետևում է, որ բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը 1990 թվականին ընդունված օրենքի ուժով համարվել էր պետական սեփականություն, ինչի հետևանքով առաջացել էր դրանց հաշվառումն ու հետագա օգտագործումը կազմակերպելու անհրաժեշտություն, ուստի Կառավարության վերոհիշյալ որոշմամբ պետական գույքի նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես պետության սեփականության իրավունքը, ինչը բացառում էր պետական գույքի նկատմամբ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունը:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող՝ «Նկարիչների տան» նկատմամբ Հայաստանի նկարիչների միության սեփականության իրավունքը Կադաստրի մարմնում գրանցվելու հիմքում դրվել է Ծաղկաձորի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի մարտի 15-ի թիվ 2 արձանագրությունը, ինչը 1992 թվականին հիմնադրված «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության համար իրավական հետևանքներ առաջացնել չէր կարող:

Բացի այդ, ըստ կադաստրային գործի նյութերի՝ Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող շենքը ճարտարապետության, մշակույթի հուշարձան էր, որպիսի պայմաններում, այն իրավահարաբերության ծագման պահին գործող «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ ենթակա չէր օտարման:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման՝ վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2001 թվականի փետրվարի 23-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում գտնվող «Նկարիչ» ստեղծագործական տան 432.5 քմ մակերեսով պանսիոնատի շենքի և 909.1 քմ, 39.1 քմ, 176.1 քմ, 129.6 քմ, 102.7 քմ, 35քմ, 430 քմ մակերեսով շինությունների նկատմամբ գրանցել է «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության, իսկ 2.75 հա հողամասի նկատմամբ՝ նույն կազմակերպության մշտական օգտագործման իրավունքը՝ հիմք ընդունելով Հողհատկացման թիվ 12 որոշումը, 2000 թվականի փետրվարի 18-ին շենքի արժեքի մասին գրությունը, 1974 թվականի հոկտեմբերի 24-ի՝ շենքը Նկարիչների միության հաշվեկշիռ տեղափոխելու վերաբերյալ թիվ 807 կարգը:

«Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի ՀՀ օրենքի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Վկայակոչած իրավական ակտի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը 1990 թվականին ընդունված օրենքի ուժով արդեն իսկ համարվել էր պետական սեփականություն, ինչից հետևում է, որ նշված իրավական կարգավորման արդյունքում Շորժա գյուղում գտնվող «Նկարիչ» ստեղծագործական տան նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Հետևաբար, նշված գույքի նկատմամբ «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը կարող էր գրանցվել միայն Հայաստանի Հանրապետության կողմից այն վերջինիս որևէ եղանակով օտարվելու դեպքում, ինչը տեղի չի ունեցել:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման՝ վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ. ԹունյանՄեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը«Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն է հայտնաբերվել․ արտադրությունը կասեցվել էՌոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է․ նրա ձերբակալման նոր որոշում է կայացվելՁերբակալվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը․ զինվորներին պատժելու համար ստիպել էր վազել ճանապարհին Ինձ մոտ տպավորություն է, որ անմեղության կանխավարկածը տապալվում է. ՎարդևանյանՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը«Ուժեղ Հայաստան»-ից Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահԻրանի դեսպանն ու ՀՀ փոխնախարարը քննարկել են Արաքսի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումըԲաքվի Սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՓաշինյանը դատավորներին չի զանգում, մենք չունենք սիրելի և ոչ սիրելի օլիգարխներ․ Սոնա ՂազարյանԻրինա Յոլյանն առաջադրվեց որպես ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուԶելենսկին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և ողջունել Հայաստանի եվրոպական ընտրությունըՌուսաստանում եվրոպական ավտոմեքենաների պահանջարկը ռեկորդային աճ է գրանցելԶելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է Ուկրաինայի «Ազատության» շքանշանով Փաշինյանի սպառնալիքները և բառապաշարը չեն հուզու՞մ ԵՄ–ին, այդպե՞ս եք ԵՄ գնում. հարց՝ ՂազարյանինՄենք որևէ բան չենք արել ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ՌուբինյանՈվքե՞ր են ընդգրկվել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի կազմում․ հայտնի են անուններըԵրևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության հարցում. Ռուբինյանը՝ Պեսկովի հայտարարության մասին Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական. Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասինԿահույքի արտադրության ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ«Եթե հող չունես, դպրոցն ու մանկապարտեզն ո՞ւմ համար ես կառուցելու». Սենոր ՀասրաթյանԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքըԱմերիկյան ընկերությունը հրաժարվել է հայկական ավիաընկերությանը տրամադրել նախատեսված ինքնաթիռը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային կապերի պատճառովՑանկալի է, որ ՀՀ-ն կեղծավոր քաղաքականություն չվարի. ՌԴ Պետդումայի նախագահ «Խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ. ադրբեջանագետԴատախազությունը հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի «Արինջ Մոլ»-ի բռնագանձման պահանջովՀոգևորականների մեղադրանքում հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է. Արթուր ՂամբարյանԻրանը չի հաստատել Հորմուզի նեղուցի անհապաղ բացումըԾառուկյանի տան հողատարածքի գործարքը դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչելԱՄՆ-ը առայժմ չի ծրագրում նոր հարվածներ հասցնել ԻրանինՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առնչությամբՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում«Հրապարակ»․ Համայնքապետը տաղ է ձոնել` Սուրեն Պապիկյանին նվիրված Զինծառայողը մահացել է, բայց ՊՆ-ն շտապում է ապացուցել, որ դեպքը «բանակում չի եղել». Աբրահամյան «Հրապարակ». Պաշտոնը եւ ֆիզիկական գոյությունը դարձել են անբաժանելի«Իրավունք». «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի» «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Արամ Սարգսյան․ 2026-ը կարող է դառնալ Հայաստանի եվրոպական շրջադարձի տարին«Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց«Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմըՋերմաստիճանն կնվազի 5-7 աստիճանովԱրեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան
Ամենադիտված