Ինչ իրավիճակ է աղետից տուժած Լոռիում
ՀասարակությունԼոռու մարզպետ Արամ Ղազարյանը սեպտեմբերի 24-ին այցելել է աղետի գոտու ջրհեղեղից առավել տուժած Ալավերդի համայնքի Սանահին կայարան թաղամաս և Քարկոփ բնակավայր, հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզի ղեկավարը Սանահին կայարան թաղամասում հետևել է ջրհեղեղից տուժած բնակարանների նորոգման շինաշխատանքների ընթացքին:
Մարզպետը հանդիպում է ունեցել նաև Սանահին կայարան թաղամասի թիվ 12 շենքի բնակիչների հետ, պատասխանել շենքի հետագա ճակատագրի հետ կապված, ինչպես նաև նրանց մտահոգող այլ հարցերի:
Մարզպետ Արամ Ղազարյանը Քարկոփ բնակավայրում նույնպես հետևել է ջրհեղեղից տուժած բնակարանների նորոգման, ինչպես նաև Քարկոփի դպրոցում ընթացող շինաշխատանքների ընթացքին: