Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
Արտաքին ՔաղաքականՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցե, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, գրում է APA-ն։
Բայրամովը Արաղչիին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա հայտարարել է, թե վերջնական խաղաղության պայմանագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, այդ թվում՝ Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է։ Նա հայտարարել է, թե տարբեր պետությունների կողմից Երևանին ռազմական աջակցության աճը «վնասում է» տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։