Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում ՀՀ մուտք գործելու իր հերթին. ՊԵԿ
ՀասարակությունՎրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
«Համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:
Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ: