ՈՒՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթություն Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք ՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակը ՆԳՆ-ն հրապարակել է պահանջարկ ունեցող համարանիշերի գները Ազգային երաժշտական փառատոն` հատուկ կարիք ունեցող երեխաների համար Բացահայտվել են սուրճի ամենօրյա օգտագործման օգուտները ՈւՂԻՂ. Ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում հատուկ կարիք ունեցող երեխաներին Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց. Արտակ Զաքարյան 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերը Զելենսկին հայտարարություն է արել Թրամփի հետ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից առաջ 

Կեղծ մշակութային նարատիվներն օգտագործվում են որպես զենք․ Միրզոյան

Տեսանյութեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ:

Կցանկանայի սկսել մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այս ֆորումի նախորդ նախագահ, մեր հարգարժան գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի նախկին արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ով ողբերգականորեն մահացել է այս տարի մայիսին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրանց ուղեկցող պատվիրակության անդամների հետ միասին:

Հայաստանն արժևորում է այս ֆորումը՝ որպես  միջմշակութային երկխոսության և աշխարհի հնագույն քաղաքակրթությունների համագործակցության համար կարևոր հարթակ։ Միավորվելով մեր՝  հին ժառանգությունը պաշտպանելու և խթանելու համատեղ հանձնառության շուրջ՝ մենք խրախուսում ենք խաղաղության և ոչ բռնության մշակույթ։

Ներկայումս աշխարհը բախվում է աննախադեպ մարտահրավերների, ժառանգության և մշակութային բազմազանության նկատմամբ աճող թիրախավորումների և պատմական ինքնությունների ու արմատների ժխտման: Կեղծ մշակութային նարատիվներն օգտագործվում են որպես զենք՝ արդարացնելու տարածքային պահանջները և բորբոքելու հակամարտություները՝ խարխլելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը։ Ի դեմս այս վտանգների, հրամայական է, որ մենք ամրապնդենք մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գործող հաստատությունները։

Այս առումով Հայաստանն ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես ՄԱԿ-ի առաջատար գործակալության կենտրոնական դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթը խթանելու գործում՝ որպես երկխոսության և խաղաղության խթանման, բռնության մերժման հզոր գործիք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների ընդլայնումը, փորձագիտական ներուժի ավելացումը և մոնիտորինգի գործիքների կատարելագործումը կարևոր նշանակություն ունեն այս ջանքերում։ Մենք գիտակցում ենք նաև այլ հիմնական շահագրգիռ կողմերի կարևոր դերը, ինչպիսին է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը, խաղաղության մշակույթը խթանելու և այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարում. 

Այս հաստատությունների հետ մեկտեղ «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը» զգալի ներուժ ունի լուծելու մեր առջև ծառացած մարտահրավերները՝ խթանելով միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, հարգանքը քաղաքակրթական բազմազանության նկատմամբ, խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու հարցում ներառականությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները: Մենք հավաստացած ենք, որ ֆորումը կարող է ավելի կարևոր դեր խաղալ համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու գործում: 

Հայաստանն առաջարկում է դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների ամրապնդումը՝ միջազգային հարթակներում նրա տեսանելիությունն ու ազդեցությունը բարձրացնելու համար։ Լսելի դարձնելով ֆորումի և նրա անդամ երկրների ձայնը, մենք կարող ենք հասնել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցության՝ առաջ մղելու մեր ընդհանուր նպատակները: 

Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը: Այս նշանակալից հանգրվանը հնարավորություն է տալիս վերահաստատելու մեր հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք առաջնորդում են մեր գործողությունները հակամարտությունների և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում մշակութային ժառանգության պահպանման գործում: Հայաստանը սույն Կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պաշտպանության առաջնային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը:

Այս կարևոր տարելիցը նշելու համար Հայաստանը, համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, այս տարի՝ հոկտեմբերի 28-29-ին, Երևանում անցկացնելու է փորձագիտական հանդիպում։ Հանդիպումը կենտրոնանալու է նոր և զարգացող տեխնոլոգիաների ներուժի վրա՝ դիմակայելու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա բարդ մարտահրավերներին։ Ջերմորեն հրավիրում ենք Ֆորումի անդամ պետություններին՝ խրախուսելու իրենց առաջատար  փորձագետներին՝ մասնակցելու երևանյան հանդիպմանը, որի շրջանակներում նրանք կարող են կիսվել փորձով և համագործակցել նորարարական նախագծերի շուրջ։

Ցավոք, Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը' վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:

Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները:

Մեր համոզմունքն է, որ մեր համատեղ հանձնառության շնորհիվ մենք կարող ենք գերազանցել քաղաքական և աշխարհագրական սահմանները՝ կառուցելով  փոխըմբռնման կամուրջներ, որոնք հակազդում են բաժանման և հակամարտության ուժերին։ Ընդգծելով մեր ընդհանուր մշակութային ձեռքբերումները և պահպանելով յուրաքանչյուր քաղաքակրթության եզակի ներդրումները՝ կարող ենք օգնել՝ ստեղծելու մի աշխարհ, որտեղ բազմազանությունը բարձր է գնահատվում, և պատմական հիշողությունը հարգվում է։

Եզրափակելով՝ ուզում եմ սիրով հրավիրել ձեզ մասնակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը, որը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում։ Մաղթում եմ բոլորին արդյունավետ նիստ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նպատակներն առաջ մղելու համար»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթությունԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք ՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակըTimes of Israel. Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել Թրամփի հետ հանդիպելու համարՆԳՆ-ն հրապարակել է պահանջարկ ունեցող համարանիշերի գները Ազգային երաժշտական փառատոն` հատուկ կարիք ունեցող երեխաների համարԲացահայտվել են սուրճի ամենօրյա օգտագործման օգուտները ՈւՂԻՂ. Ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում հատուկ կարիք ունեցող երեխաներինThe National. ԱՄՆ-ը և Իրանը իրենց բանակցություններում ներառել են Կարմիր ծովում նավագնացության հարցըՆիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց. Արտակ Զաքարյան 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերըԶելենսկին հայտարարություն է արել Թրամփի հետ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից առաջԵրևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Ավելի շատ գնում են 600 հազար դրամ արժեցող համարանիշներ, 3 օրում 165 հատ վաճառվել է (տեսանյութ) Reuters. ԱՄՆ-ն Կիևին 400 միլիոն դոլարի օգնություն չի փոխանցի մինչև 2028 թվականըՀայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք 250 հազարից մինչև 8 մլն դրամ. ՆԳՆ-ն «Գոլդ» համարանիշների համար նոր գներ է սահմանելԶելենսկին ժամանել է Միացյալ ՆահանգներՀայկ Կոնջորյանի եղբոր գործով նոր զարգացում․ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Axios-ը հաղորդել է Իսրայելի և Լիբանանի միջև խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթվի մասինԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի NY Post. Նեթանյահուն Թրամփին կտրամադրի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներՈւՂԻՂ. «Գոլդ» համարներ բոլորի համար․ ինչպես ստանալ 00OO000 տիպի պետհամարանիշներCNN. ԱՄՆ-ը կարծում է, որ ժամանակն է վերջ դնել ուկրաինական հակամարտությանըՎանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավորԴատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը (տեսանյութ) Ո՞ր հասցեներում այսօր ջուր չի լինիԴավիթաշենում «Yutong» տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԻրանը և Օմանը մտադիր են լուծել Հորմուզի նեղուցով անցման համար վճարովի վճարների հարցըԱրմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանըԳիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմինՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ) Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր«Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ ԵսայանԿոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ»Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg
Ամենադիտված