ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերում Հանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն Մարուքյան Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգին Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) 

Հանձնման փիլիսոփայությունն այլ տարբերակ չունի, քան ուշ թե շուտ բացեիբաց գալ հանգել այս մտքին. Հրանտ Տեր-Աբրահամյան

Բլոգոսֆերա

Պատմաբան, քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջերս նորից ակտիվացել է նոյեմբերի 9 -ի հայտարարության թեման: Հատկապես Էդմոն Մարուքյանը իր տեսանյութերում պնդում է, որ պետք է վերադառնալ այդ հայտարարութանը և կատարել դրա 9-րդ կետը: Հիմնավորումն այն է, որ դա միակ տարբերակն է խուսափելու պատերազմից: Սա արմատապես սխալ մոտեցում է:

Բայց հարցն այստեղ Մարուքյանը չէ:

Ի դեմս Մարուքյանի այստեղ խոսում է հայկական էլիտաների կոլեկտիվ «իմաստությունը», որի միակ առաջարկը հայ ժողովորդին «հանձնվելու փիլիսոփայությունն է»: Այդ փիլիսոփայության կրողն է նաև այսօրվա կառավարությունը: Մարուքյանը պարզապես ավելի հետևողական է տվյալ դեպքում և ավելի բաց ասում է այն, ինչ անխուսափելիորեն բխում է «հանձնման փիլիսոփայությունից»:

Հանձնման փիլիսոփայությունն ի սկզբանե կառուցվում էր «Ղարաբաղյան հարցի կարգավորում» հղացքի շուրջ: Ավելի պարզ ժողովորդական լեզվով դա հայտնի էր` տանք-պրծնենք բանաձևով: Իրանց խելոքների տեղ դրածները ձևակերպում էին` «մասն ամբողջի դիմաց» սոփեստությամբ:

Ենթադրվում էր, որ տանք-ից կամ միստիկ «կարգաորումից» հետո տիրելու էր «խաղաղություն ամենեցուն և ընդ հոգվում քում» իրավիճակը, և հաստատվելու էր հավերժական գարուն: Գայլերն այլևս չէին ուտելու գառներին:

Հիմա, այսքան տարի անց, նույնիսկ կենգուրուներին է պարզ, որ տանք-պրծանքից հետո էլ ի զարմանս մեր չարչիաքաղաքական «մտքի»` բաղձալի խաղաղություն, ճամփեքի բացում, ապաշրջափակում, բոլորը բոլորի հետ առևտուր են անում վիճակը չկա ու մոտ էլ չէ:

Հետևաբար «հանձնման փիլիսոփայությունը» պետք է անի հաջորդ տրամաբանական քայլը:

Եկեք «ճամփեն տանք, պրծնենք», եթե Արցախ տալը չի աշխատում:

Իհարկե, ես մեծ զիջում եմ անում այստեղ` ասելով ճամփա: Իրականում պետք է ասեի` Սյունիքը տանք պրծնենք: Բայց թող փեշքեշ լինի, միջանցք էլ չէ` ճամփա եմ գրում: Որովհետև էական չէ տվյալ դեպքում: Էականը` մտածողությունն է:

Եվ, իհարկե, տրամաբանական ու հետևողական է սա:

Որովհետև, եթե չենք կարող պայքարել և կռվել, ուրեմն, Արցախի հարցի կարգավորում հղացքին պետք է հետևի` Սյունիքի «հարցի» «կարգավորում» հղացքը:

Հանձնման փիլիսոփայությունն այլ տարբերակ չունի, քան ուշ թե շուտ բացեիբաց գալ հանգել այս մտքին:

Բայց ամբողջ խնդիրը նա է, որ սա էլ է պատրանք:

Նույն կենգուրուներին այսօր ակնհայտ պետք է լինի, որ պահանջների ցանկը, որը ներկայացվում է Հայաստանին ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում է «ճամփով», միջանցքով, Սյունիքով:

Պահանջները շատ հստակ են, իսկ ցանկը լայնացող` հրաժարվել պաշտպանության ոլորտում ինքնուրույն քաղաքականությունից` «միլիտարիզացիայից», հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից, սկսել Հայաստան թուրքերի վերադարձի հարցը և այլն` բոլորը չթվարկեմ:

Այսքան էլ բավական է, որ պարզ դառնա այն ինչ ասում ենք առնվազն չորս տարի` հարցը Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն է:

Չի եղել Ղարաբաղի հարց ու պատերազմ, եղել է և կա` Հայաստանի և անկախության պատերազմ: Եղել է ու կա':

Այս պահանջները լուրջ են:

Դրանք հռետորաբանություն չեն:

Դրանք ստրատեգիկ են, այլ ոչ թե իրավիճակային:

Դրանք բաց ու թափանցիկ են` ոչ մի «նենգ թշնամին» հարձակվեց:

Դրանք դուրս չեն գալու օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրանց օրակարգից հանելոը չի հիմնավորոելու ուժով:

Հետևաբար, «ճամփեն տանք, պրծնենք»-ը նույնքան չաշխատող է, որքան նախորդ «տանք-պրծնենք»-ը:

Ճամփա տալով ոչինչ չի պրծնելու:

Եվ, ուրեմն, քանի որ հանձնման փիլիսոփայությունն ի սկզբանե կառուցված է` թույլ ենք, ոչինչ չենք կարող, ռեսուրս չունենք թեզի վրա, ապա այն ի վերջո պետք է գա հանգի իր համար միակ հնարավոր եզրահանգման` հրաժարում անկախությունից, հրաժարում ինքնությունից: Դա մասամաբ հիմա էլ արվում է, թեև ոչ բաց կերպով, բայց ի վերջո սա լինելու է միակ հնարավոր տրամաբանական ավարտը «հանձնվելու» փիլիսոփայության:

Միակ իրական աըլընտրանքն այս մտածողությանն ու այս հեռանկարին` պայքարի, կռիվն ընդունելու տարբերակն է:

Սա ոչ թե ցանկություն է, գաղափարախոսություն, այլ երկաթյա տրամաբանություն: Չոր իրապաշտություն:

Բայց մեր «իմաստունները» բնականաբար չեն կարող ձևակերպել նման այլընտրանք: Նրանք բոլորը կշարունակեն ներկայացնել բոլոր հնարավոր ֆանտաստիկ ու սոփեստական հղացքները, բացի մեկ պարզ ճշմարտությունից` հայ ժողովորդի միակ ելքն իր պայքարն է անկախության համար, և ուժային գործոնի նորից վերածվելը:

Հ.Գ. Ես մի կողմ եմ թողնում շատ հարցեր, այդ թվում, այն պնդումը, որ նոյեմբերի իննի թղթի քննարկումը իբր ձեռնտու չէ Ադրբեջանին, որովհետև Հայաստանը այդ թղթի հիմամբ կարող է նորից բարձրացնել Արցախի, Լաչինի միջանցքի հարցերը և այլն: Իմաստ չունի նույնիսկ քննարկել այդ ակնհայտ քարոզչակա թեզը: Հայաստանը ոչինչ չի կարող բանակցել առանց ուժային հիմքի, և ոչ ոք չի պատրաստվում Հայաստանի հետ այդ հարցերը «բանակցել», այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հիմնավորել իր բանակցելու իրավունքը որևէ հարցի շուրջ ուժով: Սա աքսիոմ է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՀանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն ՄարուքյանՀիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ... Հարութ Ուլոյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցերԱյսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստիԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՀիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան ԱվինյանԱշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. ՇարմազանովԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորըՆյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըԹիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներինՔաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ ՄակրոնՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետԱրթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՓաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողինԻրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսովՉինաստանը մտադիր է ԵՄ-ի հետ առևտրային վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցովՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարըԿրեմլում հակասական են համարել հրադադարի վերաբերյալ Զելենսկու հայտարարություններըԼուլա դա Սիլվա. ԱՄՆ-ը փաստացի զրկել է Վենեսուելային ինքնիշխանությունիցԿրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլարՀայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Ամենադիտված