Բացահայտվել է Թրամփի և Ռուսաստանի վարկաբեկման գործում ԱՄՆ հատուկ ծառայությունների դերը
Աշխարհ
Ըստ Կենտրոնական հետախուզական վարչության՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին ղեկավարները գիտակցաբար առաջ են քաշել կեղծ տվյալներ Ռուսաստանի հետ Թրամփի ենթադրյալ դավադրության մասին: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով գործակալության ներկայիս տնօրեն Ջոն Ռեդկլիֆի հայտարարությունը ։
«Այժմ ամբողջ աշխարհը կարող է տեսնել ճշմարտությունը. Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը, ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին ղեկավար Ջեյմս Քլեփերը և Հետաքննությունների Դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին մանիպուլացրել են հետախուզական տվյալները և լռեցրել մասնագետներին՝ հանուն Թրամփին ոչնչացնելու», - հայտարարել է նա:
Հաղորդվում է՝ արշավի առանցքային տարրը եղել է հետախուզության պաշտոնական զեկույցում այսպես կոչված Սթիլի գործից չհաստատված տեղեկությունների ներառումը, որի ֆինանսավորումն իրականացվել Է Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ