Մոսկալկովան Հռոմի պապին նամակ է ուղարկել․ Հայտնի է բովանդակությունը
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան նամակ է հղել Հռոմի pապ Լևոն XIV-ին՝ խնդրելով աջակցել Ուկրաինայում գտնվող Ռուսաստանի խաղաղ քաղաքացիների վերադարձին: Այս մասին հայտնում Է Lenta-ն։
«Նամակ եմ հղել Լևոն XIV -ին՝ խնդրելով աջակցել մեր քաղաքացիների վերադարձին, քանի որ դա հակասում է բոլոր տեսակի նորմերին և բարոյականությանը», - ասել է նա:
Վերջինս նշել է՝ նամակը պապական նվիրակի միջոցով փոխանցվել է մոտ երեք շաբաթ առաջ և արդեն հասել Է Վատիկան: Նման խնդրանքով նա դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյիրքին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ