Որոշեցինք չսրել Ադրբեջանի հետ իրավիճակը․ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար
Աշխարհ
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը RBC-ին տված հարցազրույցում հիմարություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ների այն մեղադրանքները՝ Բաքվում «Ռուսական տունը» լրտեսությամբ է զբաղվել:
«Կարող էինք դատական հայց ներկայացնել այն լրատվամիջոցների դեմ, որոնք նման մեղադրանքներ էին հնչեցնում, բայց որոշեցինք ցուցաբերել իմաստություն և զսպվածություն և չսրել իրավիճակը։ Ցավոք, դա այնքան էլ չօգնեց», - ասել է Պրիմակովը։
Նա նաև հայտարարել է՝ այժմ Բաքվում ՌԴ դեսպանատանը մշակույթի բաժին է աշխատում, իսկ Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, «Ռուսական տուն» չկա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ