Կանեփի 440 բույս` Սառնաղբյուր գյողում. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը
ԻրավունքՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց մշակված կանեփի 440 բույս:
Ըստ տանտիրոջ` դրանցից պետք է ստանար թմրանյութ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ