43-ամյա կինը համագյուղացու տնից ոսկյա զարդեր է գողացել
Իրավունք
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացել, որ Ուջան գյուղի 43-ամյա բնակչուհին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տնից գողացել է ոսկյա զարդեր:
Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, նախաձեռնվել է քրեական վարույթ:
43-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է մարզային վարչություն, որտեղ խոստովանել է գողությունը։
Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել