Մայրիկը և փոքրիկը շուտով կմիանան մյուս անչափահաս բալիկներին․ փաստաբան
Իրավունք
Համատեղ ջանքերի շնորհիվ մայրիկը եւ փոքրիկը շուտով կմիանան մյուս անչափահաս բալիկներին։ Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք՝ քիչ առաջ ավարտվեց երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստը։
Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվեց վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։
Նշենք, որ Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։ Կնոջ կալանքը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)