Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել. «ԱրմԼուր»
Իրավունք
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 22 տարի անազատության մեջ է եղել, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, գրել է «Armlur»-ը։
Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։
Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել էր ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:
2003-ին, երբ մահապատիժը վերացել էր Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան