Բագրատ և Միքայել սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին
Իրավունք
Բագրատ և Միքայել սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, «Սպուտնիկ Արմենիա»–ին հայտնել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել ՔԿՀ և մեզ թույլ են տվել, որ այս կիրակի ծառայություն անցկացվի։ Պատարագը կվարի ՔԿՀ–ի հոգևորականը և, բնականաբար, արքեպիսկոպոսները ներկա կլինեն»,– տեղեկացրել է նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)