Քաղաքացին Դավթաշենի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է թողել
Իրավունք
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Հուլիսի 22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դավթաշենի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տոպրակ, որի մեջ կար «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփեր, պարկուճ, նռնակ և 200 գրամ տրոտիլ։
«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)