«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակը Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Խաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց Դուբայում Օմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետո Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ 

Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս․Օ․-ի, բնապահպանության նախկին նախարար Ա.Մ.-ի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ս․Օ․-ն հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականին ներկայացված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում առկա Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքի և դրանում առկա շինությունների վերաբերյալ տեղեկությունները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Ս․Օ․-ն 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և հիշյալ տարածքում իր ենթակայությամբ գործող՝ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ․-ի, ինչպես նաև այլ անձանց անմիջական մասնակցությամբ, առանց կառուցապատման իրավունքի, իր և իր ընտանիքի կարիքների համար կառուցել է ինքնակամ շինություններ, որոնց արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի նվազագույն շեմը։

Վերոհիշյալ ժամանակահատվածում նշված պաշտոնատար անձինք առանձնատան վերանորոգման և վերակառուցման աշխատանքների կատարմանը ներգրավել են իրենցից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի՝ Ա․Գ․-ի հետ փոխկապակցված նույն վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Գ․Բ․-ի ընտանիքին պատկանող, շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղվող ընկերությունը, որի կողմից իրականացված շուրջ 58 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքները պաշտոնատար անձանց պահանջով որպես առավելություն տրամադրվել է նրանց՝ իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի և նրա հետ փոխկապակցված անձանց օգտին գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ բնապահպանության նախկին նախարար Ա․Մ․-ն տեղեկացված լինելով, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը զավթված է պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից և հողատարածքի վրա արդեն իսկ ինքնակամ կառուցված են անօրինական շինություններ, դրանք քողարկելու և դրանց օրինական տեսք տալու համար, չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները, կազմակերպել են հողամասի վարձակալության ձևական մրցույթ։

Ս․Օ․-ն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող վերոհիշյալ հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի ապօրինի շենք-շինությունները կառուցելու հանգամանքները, անշարժ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, ապօրինի գործարքում իր մասնակցությունը չբացահայտելու, այդպիսով գույքի իրական պատկանելությունը թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ, ինչպես նաև փաստացի իր կողմից զավթված հողատարածքը և դրա վրա կառուցված շինություններն օրինականացնելու նպատակով ապահովել է իր վարորդի մորաքրոջ որդու կողմից նշված հողամասի վարձակալության և կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար համապատասխան հայտի և կառուցապատման գործարար ծրագրի ներկայացումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովին: Այնուհետև, նշված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմում գտնվող պաշտոնատար անձինք, խախտելով մրցույթի կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության որոշման պահանջները, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքի վերոնշյալ հողամասը վարձակալության և կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել են նշված անձին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպիսով, պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ Ս․Օ․-ն շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հանձնարարել է իր ենթակա, ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա․Գ․-ին և այլ անձանց, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13 մլն 120 հզր ՀՀ դրամ աշխատավարձ։

Այսպիսով, Ս․Օ․-ի՝ զբաղեցրած պաշտոնով և դիրքով պայմանավորված՝ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի, ինչպես նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների կողմից առհասարակ միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումներն արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, գործելով իր վերադասի՝ Ս.Օ.-ի հանձնարարությամբ, նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, 2010-2015 թվականների ընթացքում կազմակերպել և ապահովել է ինքնակամ զավթված, բնության հատուկ պահպանվող տարածքում առանձնապես խոշոր չափերով մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը, որի արդյունքում պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտներն էականորեն գերազանցող չափով։

Այսպիսով, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և դրա ստորաբաժանում հանդիսացող՝ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության բնականոն գործունեությունը, հիշյալ պետական մարմնի և ստորաբաժանման մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը, պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունները ներգրավվել են զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինությունների կառուցմանը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից, ՀՀ ՊՆ ծառայողները ներգրավվել են ծառայության խնդրից չբխող գործառույթների իրականացմանը և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վերջիններիս որպես աշխատավարձ վճարվել է առանձնապես խոշոր չափերով գումար:

2025 թվականի հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազը քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել երկու միջնորդագիր՝ ութերորդ գումարման պատգամավորներ Ս.Օ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, որը 2025 թվականի հուլիսի 7-ին Ազգային ժողովում քվեարկության արդյունքում արժանացել է համաձայնության:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Օ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը), Ա․Գ․-ի նկատմամբ՝ 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), Լ․Բ․-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), Ա․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), Բ․Ղ․-ի և Է.Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

6 անձի վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ամենադիտված