Գեղամ Մանուկյանի հաղորդումը դատախազությունից դուրս է եկել և անհետացել․ «Փաստինֆո»
Իրավունք
Փնտրվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ներկայացրած հաղորդումը՝ իր հեռախոսի հափշտակության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ հաղորդման հետագա ընթացքը լուծելու նպատակով այն ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմին, թե որ մարմին՝ չի հստակեցվում։ Այս պահին ՀՀ-ում գործող այլևս երկու նախաքննական մարմինները՝ թե՛ ՔԿ-ն, թե՛ ՀԿԿ-ն պնդում են, որ հանցագործության մասին հաղորդումը չեն ստացել։ Այլ խոսքով՝ հաղորդումը ներկայացվելուց հետո այն տևական ժամանակ մնացել է դատախազությունում, ապա դատախազությունից դուրս է եկել և «անհետացել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ