Դատավոր Արմինե Թումասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Իրավունք
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Թումասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Արամի Թումասյանի կողմից 2025 թվականի օգոստոսի 4-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․
1. 2025 թվականի օգոստոսի 4-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Արամի Թումասյանի լիազորությունները համարել դադարած»:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի