Հայկազ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց
Իրավունք
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց 2020թ․ հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից վաշտի անձնակազմով վերադաս հրամանատարության կողմից հրամանի բացակայության պայմաններում նահանջ կատարելու գործով։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակել է Հայկազ Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտը՝ նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ծանրացուցիչ հանգամանքներով իշխանազանցությունը։
Առաջիկայում կնշանակվեն լրացուցիչ դատալսումներ, որոնց ժամանակ քննարկվելու է մեղադրյալի պատժի նշանակման հարցը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ