Խաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց Դուբայում Օմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետո Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ 50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել 5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան ԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասին Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի Խոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունը Մոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում» Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ ՝ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Իրավունք

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ՝ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը գրում է․

«ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ անհիմն և հակաօրինական քրեական հետապնդում: «Նորֆոլկ Քոնսաթինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ 2018 թվականի հրապարակային և լայնորեն լուսաբանված՝ միաժամանակ քննիչի որոշմամբ կարճված, չվերացված և օրինական ուժի մեջ գտնվելու պայմաններում անթույլատրելի է «վերակենդանացնել» արդեն իսկ գնահատված ապացույցով նոր քրեական վարույթ հարուցելը, Վարդան Հարությունյանին մեղադրանք առաջադրելը և նրան կալանավորելը: Հատկապես ընդգծում ենք, որ 2018 թվականին տվյալ դեպքերի վերաբերյալ իրականացված լայնածավալ և բազմակողմանի քննության արդյունքում հերքվել է որևէ կապի առկայությունը Վարդան Հարությունյանի և «ՆորՖոլկ Քոնսաթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև, ինչպես նաև ընդհանուր դեպքով և նյութերով, որի հիմքով էլ քննիչի կողմից կայացվել և դատախազի կողմից հաստատվել է քրեական գործը կարճելու վերաբերյալ մինչ այժմ օրինական ուժի մեջ է գտնվող որոշումը։

Այդուհանդերձ, 7 տարի անց նույն փաստական տվյալներն ու նույն ապացույցները ներկայացվում են հակառակ մեկնաբանությամբ՝ կոպտորեն խախտելով «կրկին դատվելու սկզբունքը» (non bis in idem)։ Սա ոչ միայն իրավունքի և արդար դատաքննության հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է, այլև սահմանում է իրավական նիհիլիզմի նոր, վտանգավոր նշաձող, որի հետևանքները վտանգավոր են ողջ իրավական համակարգի համար։

Այս պայմաններում չէր կարող որևէ ձևով հաստատված համարվել կալանքի պայմաններից՝ հիմնավոր կասկածի առկայությունը: Տվյալ իրողություններով հանդերձ Դատարանը նույնիսկ կարողացել է «հետևություն» անել, որ յոթ տարվա վաղեմության, յոթ տարի առաջ ամբողջությամբ հրապարակավ քննության առարկա դարձած գործով Վարդան Հարությունյանը կարող է խոչընդոտել քննությանը: Նշվածը ոչ միայն անհնար է, այլև իրավական առումով բացարձակ աբսուրդ։ Յոթ տարի անց անհնար է որևէ ռիսկ պահպանված լինի կամ առավել ևս աճի այն աստիճան, որի հիմքով հնարավոր կլիներ կիրառվել ամենածայրահեղ խափանման միջոցը։

Մենք հստակ արձանագրում ենք, որ սա ոչ թե արդարադատություն է, այլ իրավական գործընթացների կանխամտածված և կոպիտ խեղաթյուրում, որի միակ նպատակը մեր պաշտպանյալին՝ Վարդան Հարությունյանին, ամեն գնով ինչքան հնարավոր է երկար կալանքի տակ պահելն է: Վարդան Հարությունյանն արդեն իսկ հրապարակային նշված գործընթացի մասին իրական նպատակների մասին հայտնել է իր կարծիքը, ըստ որի վերջինս «պատժվում է» ազնիվ, սկզբունքային և ուղիղ դիրքորոշման համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ դատարանի որոշման դեմ նախապատրաստվում է և մոտ օրերս կներկայացվի վերաքննիչ բողոք: Գործի այլ զարգացումների մասին անդրադարձ կկատարվի լրացուցիչ։

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբ

Փաստաբան Արմեն Անդրիկյան

Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյան

Փաստաբան Միքայել Շխիմյան

Փաստաբան Արթուր Պիվազյան

Փաստաբան Գրիգոր Մղդեսյան

Փաստաբան Արմեն Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան
Ամենադիտված