ՄԻՊ–ի աջակցությամբ քաղաքացու աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել պակաս վճարված կենսաթոշակը
Իրավունք
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանում՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունն իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում:
Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից:
Արդյունքում, իրականացվել են հավելյալ ուսումնասիրություններ: Պաշտպանի աշխատակազմի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ չհաշվարկված ժամանակահատվածներն ավելացվել են քաղաքացու աշխատանքային ստաժում, որի հիման վրա կատարվել է կենսաթոշակի վերահաշվարկ՝ նրան վճարելով նաև պակաս վճարված գումարը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)