Հովիկ Աբրահամյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
Իրավունք
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց։ Այսպիսով դատական նիստն ավարտվեց։
Ավելի վաղ նա դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մեղադրանքի հետ համաձայն չէ, այն «իրականության հետ աղերս չունի»։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել:
Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)