Դատախազը դատարան է հանձնել Գոռավան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Իրավունք
Դատախազը դատարան է հանձնել ընտանիքի անդամներին 120 հա մակերեսով տարբեր նշանակության 45 հողամասեր օտարած և 556 հա մակերեսով հողամասեր վարձակալության տված Գոռավան համայնքի նախկին ղեկավար Արսեն Բազիկյանի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը: Այս մասին «Լուրեր»-ի հարցին ի պատասխան հաստատեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ Գոռավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով հափշտակության կատարելու, խոշոր չափերով գույքային վնաս պաճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (65 դրվագ) և փողերի լվացման համար (6 դրվագ):


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)