ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի վերաբերյալ դիմումն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազությունում
Իրավունք
ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնադիրվում է Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպության կողմից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված դիմումը՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Գլխավոր Դատախազությունից։
Ավելի վաղ, «Հետքը»՝ հղում անելով middleesteye.net-ին, գրել էր, որ Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է:
Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)