Միքայել Սրբազանի փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին
Իրավունք
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Փաստաբան Երեմ Սարգսյանը համոզմունք հայտնեց, թե Մելիքսեթյանն ի զորու չէ այս գործով արդար քննություն իրականացնել։
Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 10 օրով:
Աջապահյանը կալանավորվել է հունիսի 28-ին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)