Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց Միքայել Սրբազանի փաստաբանների բացարկի միջնորդությունը
Իրավունք
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց փաստաբանների իրեն հայտնած բացարկի միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Սրբազանի փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Փաստաբան Երեմ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, թե Մելիքսեթյանն ի զորու չէ այս գործով արդար քննություն իրականացնել։
Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 10 օրով:
Աջապահյանը կալանավորվել է հունիսի 28-ին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)