Գյումրիում «կոնսենսուս - 1» ձևաչափի անփառունակ վախճանի ականատեսն ենք. Ռոմանոս Պետրոսյան
Բլոգոսֆերա
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Օրենքի գերակայության եւ Պետական կարգի դեմ ցանկացած ընդվզման փորձ, որքան էլ որ այն քաղաքականացվի, տարատեսակ «իշխանատենչ» շրջանակների կողմից նենգափոխվի կամ սեփական քաղաքական օրակարգի շահերից մեկնաբանվի, եւ այդ ամենը նույնիսկ զուգորդվի Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր տաճարներից հնչող «հոգեցունց» զանգերի ղողանջներով՝ միեւնույնն է, պետք է արժանանա պետության եւ պատկան կառույցների հատու հակազդեցությանն ու իրավակարգի ներգործությանը։
Հայաստանի Հանրապետությունն այլեւս վերականգնել է իր ներքին դիմակայունությունը, ու պետական կարգին ուղղված ցանկացած ոտնձգություն դատապարտված է։
Հ.Գ. Գյումրիում «կոնսենսուս - 1» ձեւաչափի անփառունակ վախճանի ականատեսն ենք...»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան