8 «սրբազան»՝ մի ուժեղ աղջկա դիմաց, հաջող փոխանակում ունեցանք այսօր․ փաստաբան
Բլոգոսֆերա
8 «սրբազան» մի ուժեղ աղջկա դիմաց: Հաջող փոխանակում ունեցանք այսօր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը։ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կկիրառվի համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։
Դատավորը նաև հայտարարեց, որ Լիդյա Մանթաշյանին արգելվում է այցելել մարդաշատ վայրեր, սակայն նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը խնդրեց, որ եկեղեցի այցելելը չդիտարկվի որպես մարդաշատ վայր։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ դա կներառվի որոշման մեջ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը